Գյուղը քաղաքին կապող օղակ
«Գըվուգ» Գաստրո Տանը բոլոր ուտեստները պատրաստվում են «արդար» յուղով: Գյուղերից գնում ենք յուղ, լավաշ, պանիր, թթվասեր, մեղր, ձու, բույսեր՝ թեյերի համար, որոնք գործածվում են թե ուտեստների պատրաստման մեջ, թե վաճառքի նպատակով:
«Գըվուգ Գաստրո Տուն»` հետաքրքիր ու տարօրինակ անունով գաստրո տուն Գյումրիում: Վայր, որտեղ դեռ մուտքից զգացվող ծիրանով ու չամչով պատրաստված չրապուրի զգլխիչ հոտը հասցնում է մանկության չմոռացվող բույրերի աշխարհ: Մեր փոքրիկ, բայց հարմարավետ սրահում տիրում է յուրօրինակ ընտանեկան ջերմություն:
«Մախոխ կուլուլիկ», «կոնչոլ-քրջիկ», «պանրխաշ», «չրով ապուր», «տապակած ղմի», «ավելուկի ապուր», «հարիսա», «թաթար բորակի», «փոխինձով, կաթով խաշիլ» և մանկությունից ծանոթ մի շարք այլ ուտեստների աստղաբույլը պարզապես աչք է շոյում:
«Գըվուգ» Գաստրո Տանը բոլոր ուտեստները պատրաստվում են «արդար» յուղով: Գյուղերից գնում ենք յուղ, լավաշ, պանիր, թթվասեր, մեղր, ձու, բույսեր՝ թեյերի համար, որոնք գործածվում են թե ուտեստների պատրաստման մեջ, թե վաճառքի նպատակով:
Գյումրիի համն ու հոտը արտահայտվում է ոչ միայն քաղաքային կոլորիտով, այլև խոհանոցով։ Գը՛վուգ Գաստրո Տունը հենց այնպիսի վայր է, որը պետք է թողնի անմոռանալի գաստրոնոմիկ տպավորություններ։
Մի քանի քայլ էն կողմ վերջերս բացվեց Շիրակի ուտելիք-խմելիքների «Գվուգ» գաստրո-տունը, ուր կարելի է ոչ միայն համով ուտել, այլև տնեցիքի համար դելիկատեսներ առնել՝ թարմ մեղր կամ կանաչ պանիր։
«Գըվուգ Գաստրո Տուն»` հետաքրքիր ու տարօրինակ անունով գաստրո տան մոտ եմ: Դեռ մուտքից զգացվող ծիրանով ու չամչով պատրաստված չրապուրի զգլխիչ հոտն ինձ հասցնում է մանկության չմոռացվող բույրերի աշխարհ: